Ղարաբաղյան խնդիրը, որպես քաղաքական հարցի, հենց սկզբից միջազգային նշանակություն ստացավ` անկախ այն բանից, թե ինչպես էին դա ընկալում հակամարտության շահագրգիռ կողմերը։
Թվում է, թե նախկին խորհրդային տարածության վերաձևումն իր առավել կարևոր` տնտեսական, աշխարհաքաղաքական և, վերջին հաշվով, կողմնորոշման առումներով, ոչ միայն չի մարում, չնայած Կրեմլի բոլոր ջանքերին, այլև թևակոխում է առավել ակտիվ փուլ։
Ներկայումս Մեծ Մերձավոր Արևելքում դիվանագիտական հակամարտություն է տեղի ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև` Իրանի շրջափակման ձևավորման խնդրի առնչությամբ, որը ԱՄՆ-ի մտահղացմամբ պետք է կրի փոխադրական, տնտեսական և գործառական բնույթ։
Հեշտությամբ կարելի է նկատել, որ հնդկա-պակիստանյան հակամարտության սրումը հայկական տեղեկատվական դաշտում ոչ միայն բավարար արձագանք չի գտնում, և մի տեսակ տեղեկատվական վակուում է ստեղծվել, այլև հայ-հնդկական հարաբերությունների ռազմավարական բնույթին համահունչ չէ...